ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի վրա քննադատությունների տարափ է տեղացել այն բանից հետո, երբ նա Ջեյմս Ֆոուլիի սպանության մասին ելույթից անմիջապես հետո ընկերների հետ գոլֆ խաղալու է գնացել:
ԶԼՄ-ներում լուսանկարներ են հայտնվել, թե ինչպես է Օբամա ծիծաղում գոլֆի դաշտում:
«Օբաման ավելի շատ խաղի մասին է անհանգստացել, քան ազգի պաշտպանության»:
Նշվում է, որ Օբաման երկշաբաթյա արձակուրդում է:
«Ես հասկանում եմ, այժմ արձակուրդների սեզոն է: Սակայն երբ մարդիկ մահանում են հարկավոր է վերադառնալ արձակուրդից»,- հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսը:
Իր ելույթում Օբաման «Իսլամական պետությունը» քաղցկեղ է անվանել: Նա նշել է նաև, որ ԱՄՆ-ն կշարունակի գործել ահաբեկչական խմբավորման դեմ՝ անկախ սապառնալիքներից և մահապատիժներից: