Վերջին ամիսներին Google-ում իրավատերերից հարցումների ծավալն անհավանական մեծացել է։ Եթե մի քանի տարի առաջ որոնողը տարեկան ջնջելու ընդամենը տասնյակ կամ հարյուրավոր հարցում էր ստանում, ապա այժմ միայն մեկ օրում ընկերությունը մոտավորապես միլիոն նման պահանջ է ստանում, հաղորդում է TorrentFreak-ը։
Այդպիսով, Google-ից հղումը ջնջելու հարցում ընկերությունը ստանում է մոտ յուրաքանչյուր 8 միլիվայրկյանում։ Անցած շաբաթ ընկերությունը 7,8 մլն հղում է ջնջել։ Այն տասը տոկոսով ավելի է, քան շաբաթներ առաջ։