Նիդերլանդների իշխանությունները որոշում են կայացրել իրաքցի քրդերին, ովքեր պայքարում են «Իսլամական պետության» ծայահեղականների դեմ, հազար սաղավարտներ և նույն քանակությամբ զրահաբաճկոն ուղարկել: Այս մասին է ասվում Նիդերլանդների ԱԳ և Պն նախարարությունների կողմից խորհրդարանին ուղղված նամակում, գրում է Interfax-ը:
Սաղավարտներն ու զրահաբաճկոնները տարածքային քրդական իշխանություններին կուղարկվեն մոտ ժամանակներում:
Ավելի վաղ, Գերմանիան հայտարարել էր իրաքյան քրդերին զենք մատակարարելու պատրաստակամության մասին: Քրդերին զենք մատակարարելու որոշման մասին հայտարարել էին նաև Ֆրանսիան և ԱՄՆ-ն: Դրանից բացի, ԱՄՆ-ի ՌՕՈՒ-ն Իրաքում գրոհայինների դիրքերի վրա հարվածներ են հասցում:
ՄԱԿ-ը սկսել է օգնություն տրամադրել այն 500 հազար իրաքցիներին, ովքեր ստիպված են եղել երկրի հյուսիսում իսլամիստների հարձակումների պատճառով լքել իրենց տները: