Գերմանական «Բավարիա»-ի գլխավոր մարիզչ Պեպ Գվարդիոլան խոսել է գալիք մրցաշրջանի մասին.
«Մեր նպատակը Գերմանիայի առաջնությունում հաղթելն է: Դա ամենակարևոր տիտղոսն է: Մեր նպատակին հասնելու համար աշխատում ենք ամեն օր: Թիմն այժմ գտնվում է ոչ այնքան լավ մարզավիճակում: Մեզ անհրաժեշտ են շատ մարզումներ ու ստաբիլ խաղային ժամանակ : Հաջորդ մի քանի ամիսները դժվար են լինելու:
Ռիբերին բաց կթողնի ևս մի քանի շաբաթ ու նոր կկարողանա խաղադաշտ վերադառնալ: Ռոբենը պատրաստ է խաղալ, սակայն նա գրեթե չի մասնակցել ընկերական հանդիպումներին»-, ասել է Գվարդիոլան: