Անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ի ֆուտբոլիստ Ստեֆան Յովետիչը խոսել է թիմում իր ունեցած դերի մասին.
«ՈՒրախ եմ, որ այստեղ եմ: Ցանկանում եմ անփոխարինելի ֆուտբոլիստ դառնալ «Սիթի»-ի համար: Մանչեսթերում ինձ շատ լավ եմ զգում: Այստեղ ամեն ինչ հոյակապ է ու հույսով եմ, որ երկար տարիներ կպաշտպանեմ այս ակումբի գույները»-, ասել է Յովետիչը:
Նշենք, որ Ստեֆան Յովետիչի ծառայություններով հետաքրքրված էր իտալական «Ռոման»-ն: Ֆուտբոլիստը «Մանչեսթեր Սիթի»-ում հանդես է գալիս 2013 թվականից: