ԱՄՆ-ի Մետաղադրամների պալատի կողմից թողարկված պլատինե դոլարների վաճառքը, որոնց թողարկումը վեցամյա դադարից հետո այս տարի կրկին վերականգնվել է, ոսկե և արծաթե փողեր նախընտրող ներդրողների կողմից պահանջարկ չունի, հաղոդում է Bloomberg գործակալությունը:
Մարտ ամսի սկզբից 13,6 հազար ունց պլատինե մետաղադրամներ են վաճառվել, ընդ որում, հունիս ամսին ոչ մի ունց չի վաճառվել: Համեմատության համար. տարվա սկզբից ոսկե դոլարների վաճառքը 313,5 հազար ունց, իսկ արծաթե դոլարներինը 27,71 միլիոն ունց է կազմել:
Ընդ որում, Մետաղադրամների պալատի ներկայացուցիչ Թոմ Յուրկովսկին հայտարարել է, որ պլատինե դոլարների թողարկումը չի կասեցվելու՝ ավելացնելով, որ գերատեսչությունը սպասողական դիրքորոշում է ընտրել: