Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության չորրորդ տուրի խաղից առաջ «Ուլիս»-ը նոր համալրում ունեցավ: Թիմի կազմում այսուհետ հանդես կգան նաև վրացի՝ Դավիթ Խուրցիձեն և ֆրանսիացի Ալեքսանդր Կորեն: Այս երկու ֆուտբոլիստների հետ այսօր ակումբը պայմանագիր է ստորագրել:
Դավիթ Խուրցիձեն կիսապաշտպան է և նա հանդես է եկել Մոսկվայի ԲԿՄԱ-ի կազմում: 21 ամյա ֆուտբոլիստը «բանակայիններ»-ի կազմում մասնակցել է նաև Չեմպիոնների լիգայի հանդիպումների:
Խուրցիձեն մինչև «ՈՒլիս» տեղափոխվելը վարձավճարով հանդես էր գալիս Քութայիսիի «Տորպեդո»-ի կազմում: Սակայն այսօր ԲԿՄԱ-ի և «ՈԻլիս»-ի ներկայացուցիչները պայմանագիր ստորագրեցին, որից հետո վրացի ֆուտբոլիստը դարձավ «Ուլիս»-ի լիարժեք խաղացող:
Թիմի կազմը համալրել է նաև ֆրանսիացի հարձակվող Ալեքսանդր Կորեն: Այսօր ֆրանսիացին արդեն մասնակցել է թիմի մարզմանը, որից հետո էլ նրա հետ ստորագրվել է պայմանագիրը: Կորեն մինչև «ՈՒլիս» տեղափոխվելը հանդես է եկել Ֆրանսիայի CFA լիգայում: Նա 22 տարեկան է:
«ՈՒլիս» ՖԱ
Մամլո քարտուղարություն