ԱՄՆ արդարադատության նախարարությունը սկսել է ամերիկյան լրագրող Ջեյմս Ֆոուլիի մահվան հանգամանքների քննությունը։ Այդ մասին, ինչպես հաղորդում է Sky Newsр-ը, հայտարարել է ԱՄՆ գլխավոր դատախազ Էրիկ Հոլդերը։
«Իսլամական պետություն» ծայրահեղական խումբը օգոստոսի 19-ին հրապարակել է մի տեսագրություն, որտեղ պատկերված է մի տղամարդու մահապատիժը, որը, ինչպես հաստատվում է, 2012-ին Սիրիայում առևանգված ամերիկյան լրագրող Ջեյմս Ֆոուլին է։ Ամբողջովին սև հագած և դեմքը թաքցնող գրոհայինը հայտարարել է, թե ԱՄՆ քաղաքացու մապատիժը պատասխան է ամերիկացիների կողմից Իրաքում «Իսլամական պետության» ներկայացուցիչների դիրքերին հասցրած հարվածների։ Նա նաև հայտնել է, թե գրոհայիններին ձեռքում է նաև մեկ ուրիշ ամերիկացի լրագրող՝ Սթիվեն Սոթլոֆը։
Ամերիկյան մասնագետները հաստատել են տեսագրության իսկությունը։ Ամերիկացի լրագրողին սպանողի անձը հաստատվում է։ Մասնագետները մանրակրկտորեն ուսումնասիրում են Ֆոուլիի մահապատժի տեսագրությունը։ Նշվում է նաև, որ ծնունդով արևմտյան երկրներից՝ գրոհայինների կողմից կռվողների մեծամասնությունը հաճախ են օգտահաշիվներ ունենում ֆեյսբուքում ու թվիթերում, այնպես որ, Ֆոուլիի սպանողի անձը կհաջողվի հաստատել սոցցանցերի օգնությամբ։