Իտալական «Ինտեր»-ի կիսապաշտպան Ֆրեդի Գուարինը մոտակա ժամանակներս կլքի ակումբը:
Առաջիկա օրերին «Ինտեր»-ի և «Զենիթ»-ի ղեկավարները կհանդիպեն, որպեսզի քննարկեն կոլումբիացի ֆուտբոլիստի տրանսֆերի մանրամասները: «Զենիթ»-ը պատրաստ է Գուարինի տրանսֆերի համար առաջարկել 12-14 մլն եվրո: Գումարի չափը կարող է նաև բարձրացվել, եթե այն չբավարարի «Ինտեր»-ի պահանջներին:
Լրատվամիջոցները նշում են, որ տրանսֆերի հարցը կարող է լուծվել մոտակա օրերին: