Friday, 19 04 2024
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է

«Վերահսկիչ պալատի հայտնաբերած խախտումները ո՛չ յուրացում են, ո՛չ չարաշահում». ԼՂՀ մշակույթի նախարար

«Վերահսկիչ պալատի հայտնաբերած խախտումները ո՛չ յուրացում են, ո՛չ չարաշահում». լրագրողների հետ հանդիպմանը ասաց ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը՝ հավելելով, որ կարող է թվարկել, թե ինչ խախտումների մասին է խոսքը, որոնք, ըստ էության, անհրաժեշտություն են ղել, քանի որ դրանք կապված են աշխատակիցների պարգևատրումների, հյուրանոցային ծախսերի գերազանցման հետ:

«Կառավարության սահմանած հյուրանոցային ծախսերի և շուկայականի միջև տարբերություն կա, ուստի երբեմն սահմանված չափը՝ 20.000 դրամը, գերազանցվում է: Իհարկե, ունեցել ենք դեպքեր, երբ 5.000 դրամ ենք վճարել մեկ օրվա համար: Միշտ չէ, որ հնարավոր է պահպանել կառավարության սահմանած շեմը»,- մանրամասնեց նա՝ հավելելով, որ մշակույթի ոլորտում միշտ չես կարող պլանավորված շարժվել, քանի որ կան նաև շուկայական գներ և անկանխատեսելի իրավիճակներ: Բացի դրանից՝ չի սխալվում նա, ով չի աշխատում:

ԼՂՀ մշակույթի նախարարը, ի պատասխան «Առաջին լրատվական»-ի՝ մշակութային քաղաքականության, ԼՂՀ մշակութային դիմագծի վերաբերյալ հարցերին, կամ արդյոք ԼՂՀ-ն, բացի հիմնախնդրից, ինչո՞վ է հայտնի աշխարհին, ընդգծեց, որ Շուշիում բացվել է գորգերի թանգարանը. թեև իրենից մասնավոր հավաքածու է ներկայացնում, սակայն գործում է պետական աջակցությամբ:

«Արցախի պատմաերկրագիտական թանգարանում մենք անընդհատ համալրում ենք մեր գորգերի հավաքածուն և պատրաստվում ենք նաև գիտական ուսումնասիրություններ հրատարակել արցախյան գորգերի վերաբերյալ: Դա արվում է գորգագործության վերականգնմանը զուգընթաց: Այսինքն՝ գործում ենք տարբեր ուղղություններով»,- ի պատասխան՝ ասաց նա՝ որպես մշակութային կարևոր քայլ ներկայացնելով նաև այն, որ արցախյան գորգարվեստի մրցույթ է հայտարարվել, որպեսզի ճանաչելի դարձվի արցախյան գորգը, քանի որ բնակիչներից շատերը չեն էլ ճանաչում, թե որն է արցախյան գորգը:

Ըստ ԼՂՀ մշակույթի նախարարի՝ մշակութային նշանկություն ունի նաև Տոհմածառի մրցույթը: Պայման է դրվել 150 տարվա կտրվածքով ներկայացնել սեփական տոհմածառը: «Եթե հարցնեք, թերևս քչերը կարող են հիշել իրենց տատ ու պապի, ծնողների անուն-ազգանունները կամ որևէ տվյալ: Դրա համար մենք մտածել ենք իրականացնել այս ծրագիրը, որպեսզի մատաղ սերնդի ուշադրությունը հրավիրենք իրենց նախնիների վրա»,- շեշտեց նախարարը:

Նարինե Աղաբալյանը նաև տեղեկացրեց, որ Գանձասարի վանական համալիրում կբացվի Մատենադարանի մասնաճյուղը: Մատենադարանից կփոխանցվեն այն ձեռագրերի կրկնօրինակները, որոշ դեպքերում՝ նաև բնօրինակները, որոնք պահպանվել են Ղարաբաղում և ժամանակին փոխանցվել Երևանի Մատենադարանին:

 

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում