Opera–ն համաձայնագիր է կնքել Microsoft-ի հետ Microsoft հեռախոսների վրա Opera Mini դիտարկիչների տեղադրման մասին: Այս մասին ասվում է նորվեգական ընկերության հաղորդագրության մեջ:
Պայմանավորվածությունն առնչվում է Series 30+, Series 40 հարթակների հիման վրա գործող ընթացիկ հեռախոսներին ու Asha շարքին:
Օգտատերերի համար այդ հեռախոսները հայտնի են որպես Nokia բրենդ, սակայն փաստացի՝ ընկերության ֆիննական բջջային ստորաբաժանումը գնվել է Microsoft-ի կողմից:
Բացի նոր մոդելների վրա տեղադրումից, Opera Mini-ն առաջարկվելու է ընթացիկ մոդելների սեփականատերերին: