Thursday, 18 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Քասախի թիվ 2 դպրոցում ուստարին կարող է չսկսվել. «Ճշտվում» են տնօրեն-փոխտնօրեն հարաբերությունները

Այսօր առավոտից Քասախ գյուղի Ա. Հովհաննիսյանի անվան թիվ 2 դպրոցում թեժ կռիվ է: Վեճի առիթը փոխտնօրենի հեռացման լուրն է, որը փակցված է դպրոցի միջանցքում ցուցատախտակի վրա: Վեճի մասնակիցների շարքերում են 10–ից ավելի ուսուցիչներ, որոշ աշակերտների ծնողներ, ինչպես նաև տնօրենի և փոխտնօրենի եղբայրները: Վեճի կողմերը միմյանց հասցեին վիրավորական արտահայտություններ են շռայլում: Փաստորեն, արդեն առանց աշխատանքի փոխտնօրենը զոհված ազատամարտիկ Արկադի Հովհաննիսյանի դուստրն է՝ Վարդուհի Հովհաննիսյանը, ում անունով էլ դպրոցը անվանակոչված է: Ի դեպ՝ վեճի ժամանակ դպրոցում էր նաև Արկադի Հովհաննիսյանի այրին, որը վիրավորված էր նրանից, որ վերջին շրջանում դպրոցի դռները իր առջև փակում են, այնինչ դպրոցի բարօրության համար միշտ պայքարել է, եղել է թե նախագահականում, թե կառավարությունում. «Իմ ամուսնու անունով անվանակոչված դպրոցում աշախատել եմ ձրի՝ իմ ամուսնու համար, էսօրվա օրով իր գողական ախպերը չէր թողնում մտնեմ դպրոց, այսօրվա օր զոհվածի այրին գա, տղու մրցույթին չթողնեն, իմ աղջկան՝ ուսմասվարին, դպրոց չթողեն, եղբայրը այստեղ չի աշխատում, բայց սաղ ինքն է անում, ես խնդրում եմ, մինչ նախագահական գնալու եմ, թող դպրոցի անվանակոչումը հանեն, դպրոցը փակեն, եթե կառավարական պարգև է, պետք է ղեկավարեն, պետք չէ»,- ասաց Լենա Հովհաննիսյանը՝ հավելելով, որ ազատամարտիկի անունը կրող դպրոցում հատկապես պետք է հայրենասիրություն քարոզվի:

Դպրոցի ուսուցիչները «Առաջին լրատվական»-ին պնդեցին, որ իրենց դպրոցի նոր տնօրեն Պայծառ Ղազարյանի նշանակումից հետո դպրոցում անհիմն հեռացումներ են լինում. մինչ իրենց խոսքով՝ «թառլան» Վարդուհի Հովհաննիսյանի հերթը կհասներ, կրճատվել է մյուս փոխտնօրենի հաստիքը, աշխատանքից ազատվել է ռազմագիտության ուսուցիչը: Ուսուցիչների խոսքով՝ Պայծառ Ղազարյանը անընդհանտ փորձել է աշխատանքից հեռացնել նաև օտար լեզվի ուսուցիչներից մեկին՝ Լիլիթ Տաշյանին, սակայն փոխտնօրեն Վարդուհի Ղազարյանը ամեն կերպ փորձել է կանխել, ուստի դպրոցի տնօրենի հարաբերությունները նրա հետ սրվել են: Ուսուցիչների խոսքով՝ իրենք միշտ ցանկացել են, որ Վարդուհի Հովհաննիսյանը իրենց դպրոցի տնօրենը լինի, քանի որ իր գործին լավ է տիրապետում. 20 տարի է՝ դպրոցում է աշխատում, երբեք այսպիսի իրավիճակ չի եղել: Դպրոցի 20 ուսուցիչներից 14–ը ստորագրահավաք են կատարել և դիմում- առարկում են ներկայացնելու առայժմ մարզպետարան:

Լրագրողների հետ զրույցում փոխտնօրեն Վարդուհի Ղազարյանը նշեց, որ 20 տարուց ավելի է՝ այդ դպրոցում է աշխատում, իսկ հիմա խայտառակ կերպով տեղեկանում է, որ այլևս դպրոցում չի աշխատելու. չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին. «Ես հեռացված եմ իմ պաշտոնական դիրքին չհամատասխանելու՝ ինտելեկտուլ և գործարար ունակությունների անբավարության պատճառով, իբր աշխատանքի ընթացքում զբաղվել եմ այլ գործառույթներով, շատ վիրավորված եմ, ամիսներ առաջ բազմաթիվ թերություններ կային մեր մատյաններում, որի պատճառով, իմ զեկուցագրի միջոցով պատժեց ուսուցչուհի Լիլիթ Տաշյանին, ես դեմ եղա, ասացի առաջին անգամն է, ասացի նոր տնօրեն եք, հիմա կաշխատենք ձեր պայմաններով»,- ասաց արդեն նախկին փոխտնօրենը՝ հավելելով, որ իրենցից աշխատանք պահանջում է, բայց պիտի վերաբերմունք նաև լինի, տնօրենը ևս դպրոցում ուսուցիչ է եղել:

Դպրոցի տնօրեն Պայծառ Ղազարյանն էլ իր հերթին նկատեց, որ աշխատել է օրենքի տարրին համապատասխան: Ուսուցիչները սովոր չեն պահանջվող աշխատանքին: Աշխատանքի եկել են ուշ, գնացել՝ շուտ: Միայն դասաժամեր են պարապել ու գնացել, ոչ մատյան են լրացրել, ոչ աշխատանք են ստուգել: Բայց կա կանոնակարգ, աշխատանքային օրենսգիրք: Ըստ նրա՝ վեճը շոու էր, որը կազմակերպել էին փոխտնօերնի հարազատները, որոնք դպրոցը իրենց համար դարձրել են բիզնես, քանի որ դպրոցում իր բարեկամաներն են նաև աշխատում։ « Ընդամենը մի քանի ամիս է, որ աշախտում եմ, ըստ օրենքի՝ ուսումնական մասի վարիչը, փոխտնօրենը պետք է շաբաթական դասալսումները կատարի 6 -8 անգամ, այս տարի ընկեր Հովհաննիսյանը դասալսումները կատարել է ընդամենը 11 ժամ, մյուս տարիներին՝ 2009–2014 թթ. մինչև օրերս կատարվել է ընդամենը 42 դասալսում, ուսումնական մասի վարիչը, փոխտնօրենը պետք է ունենա ծրագիր, չունի ծրագիր մարդը»,- ձեռքում եղած փաստաթղթերը թերթելով՝ նկատեց Պայծառ Ղազարյանը՝ հավելելով, որ մեթոդմիավորումների արձանագրություններում ևս բազմաթիվ թերություններ կան, որոնց մասին խոսելով դիմադրության է հանդիպում, ուսուցիչները նկատում են՝ մինչև հիմա այսպես են աշխատել, փոխտնօրենը ևս դիտողությունները չի ընդունել։ «Ես հիմա ասում եմ՝ հարգելի կոլեգաներ, ես ձեզանից մեկն եմ, ես էլ ուսուցիչ եմ եղել, եկեք աշխատենք ըստ կարգի, եթե ես ձեզանից օրենքից դուրս որևէ բան կպահանջեմ, դուք կարող եք ձեր իրավունքները պաշտպանել ընդհուպ մինչև դատարանում»։

Նկատենք նաև, որ վիճող կողմերը բարեկամներ են:

 

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում