Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Հայաստանը դուրս է գալիս շրջափակումից

Սոչիի բանակցություններից և Ղարաբաղյան հակամարտության սրումը կանխելուց հետո Հայաստանն անցավ հարձակողական արտաքին քաղաքական ռազմավարության: Ամառվա վերջից աշնան սկիզբ ընկած ժամանակահատվածում վարչապետ Հովիկ Աբրահամյանը կհանդիպի Վրաստանի, Ռուսաստանի և Իրանի իր գործընկերների հետ: Ընդ որում, ուշագրավ է, որ եթե առաջին երկու պատվիրակություններն իրենք կժամանեն Հայաստան, ապա իրանական կողմի հետ բանակցությունների համար Աբրահամյանն ինքը այց կկատարի Թեհրան, politrus.com պորտալում գրում է վերլուծաբան Նադանա Ֆրիդրիխսոնը:

Դրացիական բանակցություննե՞ր

Վրացական կողմի հետ հանդիպումը Հայաստանի համար ռազմավարական բնույթ ունի: Վրաստանը տարանցիկ գոտի է Ռուսաստանի և Հայաստանի միջև, որը պատրաստվում է անդամակցել Մաքսային միությանը և Եվրասիական տնտեսական միությանը: Մինչդեռ Թբիլիսին կատարել է իր ընտրությունը հօգուտ Եվրոպական միության, ինչի հետևանքով օրակարգ է մտել վիզային ռեժիմ սահմանելու հարցը:

Երևանը Վրաստանի հետ համագործակցությամբ շահագրգռված է նաև Ադրբեջան-Թուրքիա գծով, որը դատելով այդ երկրների պաշտպանության նախարարների վերջին՝ նախիջևանյան հանդիպումից, չի դադարեցնում ընթացքը:

Պակաս կարևոր չէ նաև այն փաստը, որ հայ-ադրբեջանական զորքերի շփան գծում առաջացած լարվածության ընթացքում մի շարք ԶԼՄ-ներ առաջ էին քաշում ղարաբաղյան հարցում վրացական գործոնը: Հատուկ նշանակություն է տրվում երկաթուղու վրաց-աբխազական հատվածին , որի գործարկմամբ հայկական կողմը մեծապես շահարգրռված է, գրում է վերլուծաբանը:

Ուշագրավ է, որ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին պատրաստվում է իր այցի ընթացքում հանդիպել ոչ միայն Հովիկ Աբրահամյանի, այլև նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Տպավորությունն այնպիսին է, որ կողմերը պատրասվում են որոշակի արդյունքի հանգեցնող բանակցությունների:

Այնուամենայնիվ, հազիվ թե Վրաստանը փոխի իր արտաքին քաղաքական ռազմավարությունը: Քանի դեռ այն Թբիլիսիին առավել շատ օգուտ է խոստանում: Միայն խնդիրներ են առաջանում երկրի գյուղատնտեսության ոլորտում՝ հաշվի առնելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը հնարավորություն են ստանում իրենց արտադրանքն ուղղել ռուսական շուկա:

Այնուամենայնիվ, Վրաստանում չեն պատրաստվում նահանջել, բացի այդ, Աբխազիայի և Հարավային Օսիայի չլուծված հարցի պայմաններում հազիվ թե հնարավոր լինի պատկերացնել Վրաստան, որը կհամաձայնի անդամակցել Մաքսային միությանը և Եվրասիական տնտեսական միությանը:

Սակայն այս նախագծերին միանում է տարածաշրջանային հարևանը, որը պատմականորեն Վրաստանի հետ կապված է մի շարք իրադարձություններով, շարունակում է հեղինակը: Ինտեգրման երկու բևեռների միջև առաջ եկող տարաձայնությունները միանգամայն կարող են դառնալ բանակցությունների և առևտրի թեմա: Առավել ևս պետք չէ մոռանալ Ջավախքի հայերի մասին, որոնք Թբիլիսիի կողմից ընկալվում են որպես ազգային փոքրամասնություն, որը, սակայն, կարող է քաղաքական հուզում առաջացնել:

Ամենայն հավանականությամբ, առաջնային կդառնա վիզային ռեժիմի հարցը: Հազիվ թե կողմերը որևէ սենսացիոն որոշում կայացնեն, մինչդեռ առաջարկների և զրույցի համար առիթ կտրվի:

Հատուկ ուշադրություն կդարձվի երկաթուղային հաղորդակցության հարցին: Հայաստանը, և ինչու ոչ նաև Ռուսաստանը, չափազանց շահագրգռված են Ռուսասատան-Աբխազիա-Վրաստան-Հայաստան երթուղու վերականգնմամբ, որը այնուհետև մուտք կունենա Իրան: Հայաստանի համար նախագիծը կարևոր է առաջին հերթին այն աշխարհաքաղաքական մեկուսացման տեսանկյունից, որի մեջ երկիրը հայտնվել է: Բացի այդ, դա կարևոր է Ադրբեջանի հետ վեճի տեսանկյունից, որը համագործակցության իր տարբերակներն ունի Իրանի հետ:

Ռուսաստանը նույնպես նախագծի գործարկման մեջ մեծ շարհեր ունի տարածաշրջանում իր քաղաքականության համար: Առաջին հերթին, խոսքը տնտեսական շահերի մասին է: Բացի այդ, երկաթուղային հաղորդակցության գործարկումը դրական ուղղումներ կմտնցի Աբխազիայի և Հարավային Օսիայի հարցով ռուս-վրացական բանակցություններում:

Հասկանալի է, որ Բաքու-Թբիլիսի-Անկարա առանցքի շուրջ տնտեսական և ենթակառուցվածքային նախագծերով կապված Վրաստանը հազիվ թե տա իր համաձայնությունը: Բացի այդ, լինելով տարանցիկ գոտի մի շարք տարածաշրջանային նախագծերի համար, Վրաստանը շահագրգռված է արտաքին քաղաքական ռազմավարության թուրքական մոդելով:

Կապող օղա՞կ

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի այցը Հայաստան առաջին հերթին կապված կլինի Հայաստանի՝ Մաքսային և Եվրասիական տնտեսական միություններին անդամակցության հետ: Շարունակում են չլուծված մնալ մի շարք հարցեր, ընդ որում, ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական համատեքստում:

Այցը կարևոր է նաև այն տեսանկյունից, որ հերթական անգամ հանրապետությունում սրվել է արևմտամետ ընդդիմության քարոզչությունը, ինչը սադրիչ է թվում հատկապես ինչպես Աբրահամյանի, այնպես էլ նրա նախորդի ձեռնարկած ոչ այնքան հաջող բարեփոխումների ֆոնին:

Օրակարգում, ըստ ամենայնի, կլինի Հայաստանի տնտեսությունում Ռուսաստանի ներդրումներին, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև մաքսակետին, ինչպես նաև Գյումրու ռուսական ռազմաբազայի իրավիճակին առնչվող հարցեր:

Ընդհանուր առմամբ, կարելի էր համարձակ կերպով ասել, որ բանակցությունները կլինեն տիպային: Սակայն Հարավային Կովկասում ծավալվող իրադարձությունների ֆոնին հայ-ռուսական հարաբերությունները վերջին շրջանում, գնալով ավելի շատ, ձեռք են բերում առանձնահատուկ բնույթ: Կարելի է ենթադրել, որ Մոսկվան Հայաստանը գործի է դնում որպես տարածաշրջանային գործընթացների շղթայում կապող օղակ:

Ռուսաստանը շահագրգռված է հայկական կողմի և Վրաստանի միջև բանակցությունների դրական արդյունքներով և, իհարկե, հեռանկարներ է տեսնում հայ-իրանական համագործակցությունն ամրապնդելու գործում: Ուստի, ամենայն հավանականությամբ, կողմերը կքննարկեն ոչ միայն մարտավարական առաջադրանքներ, այլև Հայաստանի նոր ռազմավարական դերը տարածաշրջանում:

Իրանը ամեն ինչի գլու՞խն է

Իրանական կողմի հետ բանակցություններն առավել կարևոր են Հայաստանի համար՝ տարածաշրջանում Թեհրանի ընդլայնվող հնարավորությունների պայմաններում: Հայ-իրանական հարաբերությունները երկար ժամանակ զարգացել են հարցերի նեղ շրջանակներում: Այժմ համագործակցությունն աճում է ինտրիգային մանրամասներով:

Հայաստանի համար բանակցությունները կարևոր են մի քանի ասպեկտներով: Առաջին հերթին խոսքը ենթակառուցվածքային նախագծերի մասին է: Ինչպես արդեն նշվեց, Հայաստանը, Ռուսաստանին հավասար, շահագրգռված է հաղորդակցային զարկերակով, որը «կարում է» տարածաշրջանը և կապում Ռուսաստանն ու Իրանը:

Երկրորդ, Երևանի համար կարևոր է ամրապնդել հարաբերություններն Իրանի հետ՝ ելնելով աշխարհաքաղաքական նկատառումներից՝ հանդես գալով որպես զսպող գործող իրանա-ադրբեջանական համագործակցության դինամիկայի համար:

Բացի այդ, Իրանի հետ համագործակցության ամրապնդումը Հայաստանին քաղաքական խաղաքարտ է տալիս Թուրքիայի հետ հարաբերություններում: Երևանում հասկանում են, որ Հարավային Կովկասի նկատմամբ երեք տարածաշրջանային տերությունների, հատկապես Թուրքիայի և Իրանի հետաքրքրվածության պայմաններում չափազանց կարևոր է պահել ուժերի հավասարակշռությունը այն դեպքում, երբ կողմերից ոչ մեկ չի կարող միտում տալ գործընթացներին: «Բաժանի՛ր և տիրի՛ր» քաղաքականությունը, թերևս, Հայաստանը վատ չէ յուրացրել:

Եվ ամենակարևոր հարցը, որ հուզում է Երևանին, Իրանի IGAT գազատարների համակարգն է: Բանն այն է, որ IGAT-1 նախագիծը գործարկման դեպքում կարող է գազ մատակարարել ինչպես Ադրբեջանին, այնպես էլ Հայաստանին: Հաշվի առնելով այն իրավիճակը, որ այսօր ձևավորվել է Իրանի նավթագազային ռազմավարության շուրջ, Երևանի համար չափազանց կարևոր է ընդգծել իր դիրքորոշումը և հնարավորության դեպքում որոշ պայմանավորվածություններ ձեռք բերել:

Բանակցությունների սպասվող շարքը անհրաժեշտ է դիտել որպես մեկ շղթայի՝ իրար հաջորդող օղակներ: Հայաստանը պատրասվտում է ոչ միայն մասնակցել ինտեգրացիոն գործընթացներին, այլև առաջ տանել իր աշխարհաքաղաքական դերը՝ որպես տարածաշրջանում Ռուսաստանի շահերն առաջ տանող և որպես հակակշիռերի և զսպումների քաղաքականությունը պաշտպանող տարր:

Այնուամենայնիվ, սկսած արշավի հաջողության համար Երևանը պետք է կայունացնի ներքաղաքական դրությունը, ինչի համար, ցավոք, միայն արտաքին թշնամիների առկայությունը քիչ է:

Իրեն կցելով նոր, որոշ առումով միջնորդի դեր՝ Երևանը պատասխան «ռևերանս» է սպասում Կրեմլից: Որքան հաջող կզարգանա նոր ռազմավարությունը, ցույց կտան բանակցությունների արդյունքները, եզրափակում է Ֆրիդրիխսոնը:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա Անդրեասյանը

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում