Thursday, 25 04 2024
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ

Հայ-վրացական գաղտնիքը, կամ չկա չարիք առանց բարիքի

2014 թվականի առաջին կիսամյակում հայ-վրացական առևտրաշրջանառությունն աճել է 42 տոկոսով` Երևանում արձանագրել են Հայաստանի ու Վրաստանի վարչապետները: Տպավորիչ ցուցանիշ է, թեև ավելի հետաքրքիր կլինի, թե ինչպիսին է պատկերը զուտ թվաբանական արտահայտությամբ: Բայց շուտով հնարավոր է, որ այդ 42 տոկոսն էլ չլինի: Որովհետև եթե Հայաստանն անդամակցի Եվրասիական տնտեսական միությանը, ապա իրական մեծ վտանգ կա, որ դա խոչընդոտներ կհարուցի հայ-վրացական հարաբերության համար, ինչը անխուսափելիորեն կազդի առևտրաշրջանառության ծավալի վրա:

Երկու երկրները խուսափում են այդ կապակցությամբ բաց խոսակցությունից, հանրություններին հստակ մեսիջներ և տեղեկատվություն փոխանցելուց: Այնպիսի տպավորություն է, որ այդ խնդիրը նույնչափ գաղտնի բանակցության առարկա է, որքան Արցախի հարցը: Թեև Արցախի հարցում ներկայումս գաղտնիք երևի թե չի էլ մնացել, և բոլոր կողմերը՝ հակամարտող ու միջնորդ, փաստացի խաղում են բավական բաց և հստակ ներկայացրել են իրենց մտադրություններն ու ծրագրերը: Այսինքն` հայ-վրացական հարաբերության խնդիրը ներկայումս անկասկած ավելի փակ խնդիր է, քան Արցախի հակամարտության բանակցային գործընթացը:

Հայաստանի իշխանությունը որևէ կերպ հստակ չի ասում, թե ԵԱՏՄ-ին անդամակցելու դեպքում ինչ ընթացակարգեր են սպասում հայ-վրացական կարևոր հարաբերությանը, Եվրասիական տնտեսական միության անդամները ինչ սահմանափակումներ են պահանջելու հայ-վրացական հարաբերության առումով, ինչը միանգամայն կտեղավորվի նաև Ադրբեջանի և Թուրքիայի շահերի մեջ, քանի որ այդ երկրների համար կարևոր, առաջնահերթ նպատակներից է Հայաստանի և Վրաստանի միջև որքան հնարավոր է սառը հարաբերության ապահովումը:

Իսկ եթե նկատի առնենք այն, որ Եվրասիական տնտեսական միության երեք երկրների շարքում բավականին ազդեցիկ Ղազախստանը անթաքույց և առանց անհարմար զգալու սպասարկում է Ադրբեջանի շահերը, կարող ենք ասել, որ Աստանան չի զլանա իր հնարավորություններն օգտագործել Եվրասիական տնտեսական միության շրջանակում հայ-վրացական հարաբերությունների մասով էական խոչընդոտներ հարուցելու համար: Ու քանի որ այստեղ նաև անմիջական շահագրգռվածություն ունի Ռուսաստանը` նկատի ունենալով Մոսկվայի հարաբերությունները Թբիլիսիի հետ, ապա կարող ենք ենթադրել, որ Կրեմլը առանձնապես չի խոչընդոտի Ղազախստանի այդ փորձերին:

Երևի դժվար է գտնել որևէ երկրորդ օրինակ, որ երկու կարևոր հարևանների միջև հարաբերությունները նման գաղտնիության քողով ծածկված լինեն, և հասարակությունները ստիպված լինեն միայն գուշակել, թե միմյանց հետ շփումներում ինչ հեռանկարներ են սպասվում: Իրականում այս երևույթը ոչ միայն անոմալ է 21-րդ դարի հարաբերությունների տեսանկյունից, առավել ևս, որ Հայաստանն ու Վրաստանը որևէ ազգամիջյան կամ միջպետական, որևէ էթնիկ բաց վերք կարծես թե չունեն, այլև իսկական ահազանգ է, օրինակ, Հայաստանի ապագայի մասով:

Բանն այն է, որ մենք Վրաստանի հետ հարաբերությունների տեսանկյունից բացահայտ կերպով տեսնում, շոշափում, խտացված տեսքով ընկալում ենք այն սահմանը, այն բաժանարար գիծը, որ առաջանում է Հայաստանի և աշխարհի միջև Եվրասիական տնտեսական միությամբ կամ Մաքսային միությամբ, ուր քաշում են մեզ կամ քաշել են, սակայն թողել շեմին:

Այսինքն` եթե աշխարհի հետ մեր հարաբերությունների միջև քաշվող բաժանարար գիծը մենք չենք տեսնում, շատ ենք ահազանգում այդ մասին, շատ ենք բարձրաձայնում, զգուշացնում, փորձում կանխել՝ մեր հնարավորությունների սահմաններում, փորձում հասարակությանը հասկացնել, բացատրել, որ մաքսային դրախտը, ըստ էության, համաշխարհային դժոխքի է վերածելու Հայաստանը, միևնույն է` հասարակությունն այս տեսանկյունից այդ վտանգների հանդեպ վիրտուալության զգացում ունի, մարդիկ չեն շոշափում, անմիջականորեն իրենց մաշկին մոտ չեն զգում այդ վտանգը: Իսկ ահա Վրաստանի պարագան այլ է, և այստեղ, իհարկե, ամեն ինչ մաշկին անմիջականորեն ավելի մոտ է, հետևաբար ավելի ընկալելի, պատկերացնելի, ավելի շոշափելի և հասկանալի:

Ինչպես ասում են, չկա չարիք առանց բարիքի: Հայ-վրացական այս խնդիրների առաջացումը կարող է շոկային դեր կատարել Հայաստանի հասարակության համար, որի համար Հայաստան-աշխարհ սահմանն, իհարկե, վիրտուալ է, սակայն այդ հասարակության մեծ մասի համար Հայաստան-Վրաստան սահմանը, հետևաբար Հայաստան-Վրաստան հարաբերությունները արդեն շատ կոնկրետ են, հետևաբար և կոնկրետ են ընկալվում խնդիրները: Իսկ դա իր հերթին միգուցե նոր հնարավորություն է Հայաստանի անտարբեր կամ դեզինֆորմացված հասարակությանը ցույց տալու, թե իրականում ինչ խնդիրներով է հղի Հայաստանի անդամակցումը Եվրասիական տնտեսական տարածքին կամ Մաքսային միությանը:

Եվ այդ խնդիրների շոշափելիությունը միգուցե այդ հարցում Հայաստանի հասարակության կողմնորոշման, կարծիքի վրա թողնի իր ազդեցությունը, և հասարակական կարծիքի ճնշում առաջանա իշխանության վրա` ստիպելով առնվազն ևս մեկ անգամ մտածել՝ որևէ ժամանակ Եվրասիական փաստաթղթի տակ ստորագրություն դնելուց առաջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում