Լեհաստանի Կատովիցե քաղաքում անցկացվում է աշխարհի 13-րդ ուսանողական առաջնությունը: Հայաստանի ներկայացուցիչներ Կարեն Գրիգորյանը, Զավեն Անդրիասյանը, Տիգրան Ս. Պետրոսյանը մասնակցում են տղամարդկանց, Մարիա Գեւորգյանը` կանանց մրցաշարերին:
Հինգ տուրից հետո Գրիգորյանը վաստակել է 4 միավոր և երեք այլ մասնակիցների հետ գլխավորում է աղյուսակը:
Այս մասին տեղեկացնում է Armchess.am-ը: