Ինչպես տեղեկացրել էինք՝ երկօրյա այցով Հայաստան է ժամանել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին:
Այցի շրջանակներում նախատեսված են Վրաստանի վարչապետի հանդիպումները ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի և բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ։
ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում Հայաստանի և Վրաստանի վարչապետերը հանդես են եկել հայտարարությամբ: