Կառավարության հերթական նիստից հետո ՀՀ տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, ասաց, որ Վերին Լարսի հատվածում բնական աղետ է տեղի ուենցել՝ սողանք, բայց իրավիճակը վերահսկվում է: «Մենք կապի մեջ ենք մեր վրաց գործընկերների հետ, վտանգ կա, որ աղետը կշարունակվի, բայց աշխատանքները կատարվում են: Մենք առաջարկել ենք մեր օգնությունը, սակայն վրաց գործընկերները նշել են, որ դրա կարծիքը չկա»,- ասաց նա:
Նա նշեց, որ տուժածների վերաբերյալ որևէ տեղեկություն չունեն․ «Ճիշտ է՝ ճանապարհը գտնվում է այլ պետության տարածքում, բայց մենք շատ ենք կարևորում այդ ճանապարհը, որովհետև բեռնափոխադրումներն անցնում են այդ ճանապարհով»:
Փոխնախարարն ընդգծեց, որ այսօր Վրաստանի և Հայաստանի վարչապետերի հանդիպման ընթացքում այդ հարցը ևս կքննարկվի:
Առավել մանրամասն՝ մեր տեսանյութում: