Նիկի Մինաժի Anaconda երգի շատ լավ մտածված նկարի իմաստը վերջապես հասկանալի է: Բանն այն է, որ Նիկին շատ է սիրում իր հետույքը: Հենց դրան է նա նվիրել իր տեսահոլովակը:
Նիկին նրանցից չէ, ով կարող է իր երգի անունը Booty կոչել: Տեսահոլովակում չեք կարող որևէ օձ տեսնել. խոսք էլ չկա այդ մասին: Այդ դեպքում ո՞րն է իմաստը:
Տեսահոլովակի գործողությունները տեղի են ունենում Ամազոնի անձրևոտ անտառներում, այնտեղ, որտեղ իրական անակոնդաներ են: Ընդ որում՝ դա ավելի շատ ձևականության է նման: Կարևոր չէ, թե որտեղ է գտնվում Նիկին, նա, միևնույն է, զբաղվում է իր հետույքի գովաբանությամբ: