Մարմնամարզուհի Սեդա Տուխտալյանը, ով ներկայացնում է Ռուսաստանը, Նանկինի պատանեկան օլիմպիական խաղերում բազմամարտում ոսկե մեդալ է նվաճել:
4 մրցաձևերում ելույթների արդյունքում նա ստացել է 54.900 միավոր:
Արծաթե մեդալը նվաճել է բրազիլուհի Սարաիվա Լոպեսը՝ 54.700 միավորով, իսկ առաջին եռյակը եզրափակել է Մեծ Բրիտանիան ներկայացնող Էլիսա Դաունին (54.150 միավոր):