ԱՄՆ-ում հսկայական պերկեսը կարողացել է կուլ տալ շնաձկանը առաջին փորձից, գրում է Metro-ն:
Դեպքը տեղի է ունեցել Ֆլորիդայում Բոնիտա-Սփրինգս լողափի մոտ: Կատարվածի տեսագրությունն արդեն տարածվել է YouTube-ում:
Ինչպես հայտարարել է տեսանյութի հեղինակը՝ Gimbb14 օգտատերը, ինքը ձկնորսության ժամանակ որսացել է մոտ կես մետր երկարության սև շնաձուկ, սակայն ջրից անսպասելիորեն ցատկել է հսկայական ձուկ պերկեսների ընտանիքից և կուլ տվել շնաձկանը հենց առաջին փորձից:
Նման ծովային ձկները կարող են ունենալ մինչև 2,4 մ երկարություն: