Դորտմունդի «Բորուսիա»-ի մարզական տնօրեն Միխայել Ցորկն ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում անդրադարձել է նաև թիմի ֆուտբոլիստներ Պիեր-Էմերիկ Օբամեյանգին ու Հենրիխ Մխիթարյանին, ովքեր «մեղուներ»-ի կազմը համալրել էին նախորդ ամռանը:
«Օբամեյանգը լավ էր մեկնարկել նաև նախորդ մրցաշրջանում: Նա առաջին խաղում 3 գոլ խփեց: Բայց ես վստահ եմ, որ նա ևս մեկ քայլ է կատարել առաջ ու ավելի կայուն խաղ է ցուցադրելու: Նրա խաղից կարելի է հասկանալ նաև, որ իրեն լավ է զգում ենթահարձակվողի դիրքում:
Մխիթարյանը շարունակում է կատարելագործել որակները: Նրանք երկուսն էլ լավ մարզավիճակում են»,- հայտարարել է Ցորկը: