Thursday, 18 04 2024
Դատարանը տնային կալանք է կիրառել Սամվել Վարդանյանի նկատմամբ
10:15
Նավթի գները նվազել են. 17-04-24
Արշակունյաց պողոտայում «GAZelle» բեռնատար է այրվել
Արևմուտքը սատարում է «Խաղաղության խաչմերուկին». սա շատ ավելի կարևոր է, քան խոստացված փողի չափը
Տեղումներ չեն սպասվում
Վրաստանում հանրությունը մոբիլիզացվում է. նոր թեժացումներ են սպասվում
Սանահինցիները «կանկախանան». «Հրապարակ»
Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին. «Հրապարակ»
Հայ-սաուդյան մերձեցման համար նպաստավոր պայմաններ են ստեղծվել
Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը. «Հրապարակ»
ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Օսկանյանին սպասելիս. «Հրապարակ»
Հերթն Անահիտ Ավանեսյանինն է. «Ժողովուրդ»
Էրդողանը շտապեցնում է Պուտինին
01:00
Ջո Բայդենը կստորագրի Ուկրաինային և Իսրայելին օգնություն տրամադրելու օրինագծեր
00:45
Ճապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Իմացել է հանքերի տեղը, հափշտակել է 3մլն․-ի ոսկու հանքանյութեր
00:30
Իրանը Սիրիայից դուրս է բերում ԻՀՊԿ սպաների մի մասին
Սա անում եմ, որ ֆորպոստ չլինենք՝ Հայաստանն ինձ համար ավեի կարևոր է, քան քաղաքական կարիերաս. Փաշինյան
ՀԱՊԿ-ը «տաբու է դրել» սառեցում եզրույթի վրա
Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ
Մեր խնդիրն է, որ սահմանամերձ գյուղերում տասնյակներով տներ կառուցվեն. վարչապետ
Պիտի քեզ էլ, պապիդ հիշատակն էլ զոհաբերես հանուն Հայաստանի Հանրապետության. Փաշինյան
00:04
Բորելն առաջադրել է Կլաարի թեկնածությունը
00:00
ՀԱՄԱՍ-ի ղեկավարը այցելել է Թուրքիա
Փրկարարները դուրս են բերել Գյումրու շենքերից մեկի նկուղն ընկած 61-ամյա քաղաքացուն
125 հազար դոլարով 5 զորակոչիկի զինծառայությունից ազատելու համար
Վրաստանի «խորհրդայնացումը» իրականանում է
ԵՄ-ն սկսում է զինել Հայաստանին ոչ մահաբեր զենքով

Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում ՕԵԿ-ի դեմ Ագրարային համալսարանի աշխատակիցների գործողությունների փաստով

Օգոստոսի 13-ին ՕԵԿ-ի և Ագրարային համալսարանի հարևանությամբ գտնվող վիճահարույց տարածքի բակում երկու կողմերի ակտիվիստների քաշքշուկի և ԱԺ պատգամավոր Հեղինե Բիշարյանի ու Հովհաննես Մարգարյանի ստացած վնասվածքների փաստի առիթով ոստիկանության Կենտրոնականի բաժնում ՕԵԿ-ի բողոքի հիման վրա նյութեր են նախապատրաստվում: Այդ մասին «Առաջին լրատվական»-ին փոխանցեցին ոստիկանության լրատվական ծառայությունից:

Հիշեցնենք, որ այդ օրը նշված տարածքում քաշքշուկ էր սկսվել ՕԵԿ-ի համակիրների և Ագրարային համալսարանի ուսանողների միջև: Վերջիններս համալսարանի ղեկավարության հետ կուսակցությունից պահանջում էին հեռացնել իրենց ցանկապատը նշված տարածքից: Երբ այդ պահանջը ինքնակամ չկատարվեց, ուսանողները փորձեցին այն ուժով հեռացնել, իսկ այդ պահին տարածքում էին ԱԺ ՕԵԿ-ական պատգամավորներ Հեղինե Բիշարյանն ու Հովհաննես Մարգարյանը: Ցանկապատը քիչ էր մնացել ընկներ Բիշարյանի գլխին, իսկ Հովհաննես Մարգարյանը մեջքի շրջանում վնասվածքներ էր ստացել:

http://varkanish.am/wp-content/uploads/2014/08/ANAU.jpg

«Քիչ էր մնում՝ ցանկապատն իմ գլխին գցեին: Պետք է քրեական գործ հարուցվի նրանց դեմ՝ խուլիգանության համար»,- հայտարարել էր Բիշարյանը:

Ընդ որում՝ որոշ տեղեկություններով, նա առաջիկայում պետք է մեկնի արտասահման, քանի որ այստեղ ստացած բուժումը բավարար չի եղել:

Այս օրերին տարածքի հետ կապված վեճը կարծես թե հանդարտվել է: Չնայած նույն օրը Ագրարային համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմն ու ուսանողները հայտարարում էին, որ եթե ՕԵԿ-ականները շարունակեն շինարարությունը, ապա իրենք սեպտեմբերի 1-ին հողին կհավասարեցնեն շինությունը, քանի որ այդ տարածքում իրենք պետք է կանգնեցնեն Համաշխարհային բանկի օժանդակությանբ ստացած գյուղտեխնիկան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում