PanArmenian.Net-ը,հղում անելով Armenia Today-ին հայտնում է, որ ԱՄՆ կոնգրեսական Քեթրին Քլարքըելույթ է ունեցել` դատապարտելով Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական դիվերսիաների վերջին ալիքը:
«Ես խորապես մտահոգված եմ վերջերս Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի, ինչպես նաև Կարմիր Խաչի պատվիրակության և հայ քաղաքացիական անձանց վրա դիպուկահարների կրակի մասին հաղորդագրություններով: Չափազանց երկար ժամանակ է, ինչ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ապրում է ադրբեջանական ագրեսիայի մշտական սպառնալիքի ներքո: Բռնությունների այս արշավը խախտում է երկարատև զինադադարը և հանգեցնելու է միայն լրացուցիչ զոհերի: Լեռնային Ղարաբաղի հայ ժողովուրդը կարողացել է ստեղծել կենսունակ ժողովրդավար հասարակություն՝ հակառակ բոլոր դժվարությունների, և ես սատարում եմ նրանց Ադրբեջանի ագրեսիան դատապարտելու հարցում»,- ասել է նա:
Մանրամասները՝ PanArmenian.Net-ում