Thursday, 28 03 2024
Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակման մասին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանը մտադիր է երկու տարվա ընթացքում 3,7 մլրդ լարի ծախսել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ պատգամավոր
Օր առաջ հայտարարել ռուսական ռազմակայանը ՀՀ-ից հանելու մասին. Հայկ Միրզոյան
Անհապաղ դո՛ւրս գալ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Ժողովրդավարական հասարակական-քաղաքական ուժերի հայտարարությունը
«Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են». Ռուբինյան
«Եվրամիությունը հիասթափեցրել է Վրաստանին». Պապուաշվիլի
Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը
Բաքուն «ջրային ագրեսիա» է նախապատրաստում
Ղրղզստանը հայտնել է ՌԴ-ում ահաբեկչություններին մասնակցելու համար երկրի քաղաքացիներին հավաքագրելու փորձերի մասին
Բրյուսելյան սեղանին երաշխիքների փաստաթուղթ կլինի. Բաքվի նկրտումները չեն հաջողվելու
16:07
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավարն այցելել է Հյուսիսային Կորեա
Ոսկեպարում սադրիչներ են վխտում. ռուսների ձեռքի գործն է
Գյումրիում հանրային սննդի օբյեկտը կվերսկսի իր գործունեությունը
Այն ինչ ստացանք Արցախում, ստանալու ենք նաև ՀՀ-ում՝ եթե այս տեմպերով շարունակենք. Ստյոպա Սաֆարյան
Մնանք ՌԴ-ի հետ, կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին
Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Ո’չ Կոնսերվատորիան, ո’չ «Գոյ» թատրոնը չեն ընդունում ձեր որոշումը. պատգամավորը՝ ԿԳՄՍ նախարարին
Կրթությանը հատկացվող բյուջեն 38%-ով ավելացել է՝ 2023-ի համեմատ. ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում
15:30
Արտասահմանյան ընկերությունների վնասները ՌԴ-ի շուկայից հեռանալու պատճառով գերազանցել են 107 մլրդ դոլարը. Reuters
15:20
«Ռուսաստանը մեկ ամսից ավել գիտեր ահաբեկչության նախապատրաստման մասին». Բուդանով
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ապրիլի 5-ը թույլ չի տա իրագործել ՀՀ-ն կազմաքանդելու ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությունը
14:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել մի շարք ընկերությունների նկատմամբ՝ Հյուսիսային Կորեայի հետ կապերի համար
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում

Ձախողելով ներկան` խմբագրում ենք պատմությունը

Ինչ 100 օր, ինչ 200 օր, երեկ հայտարարել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը` ի պատասխան լրագրողների հարցի ասելով, թե կա կառավարության ծրագիր, և իրենք պետք է աշխատեն ծրագրով, իսկ ինքը առաջարկելու է, որ 100 օրվա գաղափարը հանեն:

Փաստորեն, Հովիկ Աբրահամյանը ձեռնոց է նետում պատմությանը և առաջարկելու է խմբագրել կամ վերանայել պատմությունը, որից էլ գալիս է բարձրաստիճան պաշտոնյաների պաշտոնավարման առաջին մեկնարկային ժամկետը հաշվարկելու 100-օրյա ավանդույթը: Մնում է, որ Հովիկ Աբրահամյանը հրահանգի նաև Հայաստանում մոռացության մատնել Նապոլեոն անունը, և պատմության խմբագրումը կամբողջանա:

Եթե լուրջ, ապա պատմությունը խմբագրելուց բացի, Հովիկ Աբրահամյանին այլ բան չի մնում, քանի որ վարչապետի պաշտոնում նա որևէ կերպ չի կարողացել հիշարժան դարձնել ներկան՝ համենայնդեպս իր պաշտոնավարման 100 օրվա ընթացքում, և այն դեպքում, երբ հայտարարվել է նրան գործունեության և կադրային ազատություն տալու մասին: Հովիկ Աբրահամյանը այդ ազատությունն օգտագործել է լիուլի` գործի տեղավորելով և իր հարազատ-բարեկամներին, և նաև քրեաօլիգարխիկ իր թիմի անդամներին, անգամ նրանց, ովքեր Տիգրան Սարգսյանի կառավարության ժամանակ հեռացվել էին կոռումպացվածության մեջ կասկածվելու համար:

Հարազատ-բարեկամներին, յուրայիններին աշխատանքի տեղավորելու առումով Հովիկ Աբրահամյանը 100-օրյա ժամանակահատվածում պլանը կատարել է անշուշտ 100, իսկ միգուցե նաև 200 տոկոսով, իսկ ահա բնակչության աղքատության, չքավորության, բարոյալքվածության, հիասթափվածության, հուսահատության, արտագաղթի տոկոսները նվազեցնելու առումով 100 օրվա ընթացքում չկա գեթ կես տոկոսի տեղաշարժ: Եվ խնդիրը այստեղ 100 օրը չէ, որի դեմ պայքարում է Հովիկ Աբրահամյանը: Եթե ոչինչ չի ստացվել 100 օրում, չի ստացվի նաև 100 տարում, քանի որ Հայաստանի մասշտաբները 100 օրը լիովին բավարար են դարձնում բոլորի, ամբողջ հանրության համար շոշափելի փոփոխություններ արձանագրելու համար:

Մեկ շոշափելի, առաջարկային փոփոխությունն իսկ կարող է լիովին փոխել հասարակության տրամադրությունը, իսկ հասարակության տրամադրվածության փոփոխությունն էլ իր հերթին կարող է լիովին փոխել իշխանությունների հանդեպ վերաբերմունքը և նոր հնարավորություններ տալ իրավիճակը փոխելու: Սակայն կա՞ այդ մեկ՝ գեթ մեկ էական փոփոխությունը, էական և վստահելի քայլը իշխանությունների կողմից: 100 օրում չի կատարվել գեթ մեկ ֆունդամենտալ քայլ, և այստեղ ժամկետը արդեն պատճառ չէ:

Ավելին` ժամկետների հարցը Հայաստանում առավել սուր է դրված, քանի որ Հայաստանը ժամանակի ու տարածության մեջ առկա մարտահրավերների համեմատ շարժվում է այնքան ոչ ադեկվատ և դանդաղ տեմպով, այնինչ փոփոխություններ պահանջվում են ոչ թե ամիսների, այլ շաբաթների կտրվածքով, ըստ որում` գրեթե հեղափոխական փոփոխություններ: Սակայն Հովիկ Աբրահամյանը երևի սրան ի պատասխան էլ հարցը կփորձի լուծել պատմության դասագրքերից և պատմական գրականությունից հեղափոխության էջերը ջնջելու առաջարկով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում