Եվրոպան պետք է պրոֆիլակտիկ պատժամիջոցներ նախապատրաստի ռուսական տնտեսության հիմնական ոլորտների դեմ: Բացի դրանից՝ հարկավոր է ռուբլին հանել միջազգային ֆինանսական շրջանառությունից: Նման հայտարարություն է արել Եվրախորհրդարանի խոսնակի տեղակալ Ռիշարդ Չարնեցկին:
«Ռուսական ռուբլին պետք է դադարի շրջանառվող արժույթ լինելուց, ռուբլին հարկավոր է հանել միջազգային ֆինանսական շրջանառությունից», – Չարնեցկիի խոսքերը մեջ է բերում RIA Novosti-ին: