«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի գրասենյակից տեղեկություն ստացանք, որ զինծառայողների իրավունքների հարցերով օմբուդսմենի տեղակալ է նշանակվել Արմեն Գրիգորյանը: Ինչով է այս նշանակումն ուշագրավ՝ զինծառայողների հարցերով զբաղվելու է զինվորական ծառայությունից խուսափած անձը, ով գիտական գործունեությամբ զբաղվելու պատրվակով բանակ չի գնացել, հիմա էլ, փաստորեն, որոշել է ոչ թե գիտական գործունեությամբ զբաղվել, այլ զինծառայողների իրավունքները պաշտպանել:
Ինչպես տեղեկացանք օմբուդսմենի նորանշանակ տեղակալի կենսագրությունից, նա իրավապաշտպանի գործունեությամբ էլ կարգին չի զբաղվել, 2013-ից Անդրեասյանի խորհրդական է աշխատել, ապա՝ արագ արձագանքման խմբի ղեկավար: Իսկ 2014-ին թեկնածուական դիսերտացիա է պաշտպանել: Մինչ այդ՝ 2011-2012 թվականներին, Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մոտ մեկ տարի դատավորի օգնական է աշխատել:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում