ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չորեքշաբթի երեկոյան մտահոգություն է հայտնել Գազայի հատվածում ռազմական գործողությունների հետ կապված` Իսրայելին և պաղեստինցիներին կոչ անելով վերսկսել բանակցությունները հրադադարի կայուն և երկարատև ռեժիմի հասնելու համար: Այս մասին գրում է ITAR-TASS-ը` վկայակոչելով ՄԱԿ-ին առընթեր Մեծ Բրիտանիայի մշտական ներկայացուցիչ Մարի Լայալ Գրանթին:
Նրա խոսքով` Խորհրդի անդամները կողմերին կոչ են արել «թույլ չտալ դրության բորբոքումը և պայմանավորվել անհապաղ մարդասիրական հաշտեցման մասին»: