Եվրոպան շատ զգուշավոր է Ուկրաինային հնարավոր ռազմական օգնություն տրամադրելու հարցում: Այս մասին գրում է RIA NOVOSTI-ն` վկայակոչելով Ուկրաինայի նախագահի վարչակազմի գլխավոր տեղակալ Վալերի Չալիին և հավելելով, որ այդ հարցի շուրջ աշխատանքներ են ընթանում:
«Նախագահի` Եվրամիության առաջնորդների հետ բանակցություններից հետո մենք հանել ենք ռազմատեխնիկական օգնության արգելքը, այժմ այդ օգնության համար շատ լուրջ աշխատանքներ են տարվում: Անկեղծ կլինեմ` մեր գործընկերները շատ զգուշավոր են, քանի որ նրանք կարծում են, որ դա չպետք է լայնածավալ պատերազմ հրահրի»,- ասել է Չալին:
Հիշեցնենք, որ երեքշաբթի օրը Գերագույն ռադայի նախագահ Ալեքսանդր Տուրչինովը հայտարարել է, որ Կիևը փորձարկում է Արևմուտքի ռազմական օգնության պահանջարկը: