ԱՄՆ-ը ծրագրում է հավելյալ 300 զինծառայող ուղարկել Իրաք: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Ենթադրվում է, որ զինվորականները կապահովեն Բաղդադում ԱՄՆ քաղաքացիների անվտանգությունը:
Ըստ հստակեցված տվյալների, զինծառայողներին ուղարկելու մասին որոշումը դեռևս ընդունված չէ:
Հիշեցնենք, որ հունիսին ԱՄՆ-ն Իրաք է ուղարկել 800 զինծառայող: