Google-ի ինքնագնաց մեքենաները կարող են անպատիժ խախտել երթևեկության կանոնները: Դրանք թույլատրված արագությունից 16կմ/ժ ավելի արագ կընթանան: Դա կօգնի արագ ընթացող մեքենաների համար խոչընդոտ չստեղծել, գրում է hitech.vesti.ru-ն:
Google-ը իր մեքենայի կողմից արագության գերազանցելը բացատրում է անվտանգության նկատառումներով: Բանը նրանումն է, որ իրական մայրուղիներում մեքենաները թույլատրվածից ավելի արագ են երթևեկում: Google-ում համոզված են, որ ավելի անվտանգ է երթևեկության ընդհանուր ռեժիմին հետևել:
Google-ում նշում են, որ ինքնավար մեքենաների տարածումը կարող է քաղաքային ճանապարհներն ավելի անվտանգ դարձնել: Մարդիկ կխուսափեն նաև խցանումներից: Google-ի մեքենաները նախատեսված են երկու հոգու համար և աշխատում են էլեկտրական շարժիչով: Հանգիստ իրավիճակում մեքենայի արագույթյունը սահմանափակված է 40կմ/ժ-ով: