Ամերիկացի լրագրող Ջեյմս Ֆոուլիի մարդասպանը, ամենայն, հավանականությամբ, բրիտանացի է, սակայն նրա անձը դեռևս պարզված չէ: Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը, գրում է RIA Novosti-ն:
«Մենք չենք հաստատել տեսագրությունում երևացող մարդու անձը, սակայն ըստ ստացած տեղեկությունների, հավանականությունն այն բանի, որ նա բրիտանացի է, աճում է: Դա խորապես ցնցող լուր է»,- ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը:
Տեսագրության մասին տեղեկությունը ստանալուց հետո, Քեմերոնն ընդհատել է Քորնուոլլ կոսմությունում իր արձակուրդը և Լոնդոն վերադարձել: