Գազայի հատվածը վերահսկող ՀԱՄԱՍ շարժումը միջազգային ավիաընկերություններին զգուշացրել է Իսրայելի տարածքով թռիչքների վտանգավորության մասին: Հաղորդագրությունում ավիափոխադրողներին խորհուրդ է տրվում խուսափել Բեն-Գուրիոն օդանավակայանի տարածքով թռչելուց: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը:
Մասնավորապես, կազմակերպության անդամները հայտնել են, որ օգոստոսի 21-ին, Երևանի ժամանակով, առավոտյան 6-7-ը Իսրայելի գլխավոր օդանավակայանի երկինքը թռիչքների համար անվտանգ չի լինի: Թռիչքների գոտու կարգավիճակի մասին ցանկացած փոփոխություն կհրապարակվի, ասվում է կոմյունիկեում: