Կառա Դելևինը, ով այս տարի Forbes-ի տարբերակով աշխարհի ամենահարուստ մոդելների վարկանիշային աղյուսակում զբաղեցրել է վեցերորդ տեղը, շարունակում է անդադար աշխատել: 22-ամյա բրիտանուհին հեշտությամբ համատեղում է սեփական մշակումները ներկայացնել նորաձևության հայտնի տների հավաքածուներում, դառնալ տարբեր բրենդերի դեմքը, ինչպիսիք են Chanel-ն ու Topshop-ը, գրում է super.ru-ն:
Իսկ օրերս համացանցում է հայտնվել նրա մասնակցությամբ Tom Ford Black Orchid օծանելիքի գովազդային արշավը: Լուսանկարիչ Մարիո Մորենտիի հեղինակած լուսանկարներում աղջիկը բացարձակ մերկ է ներկայացել՝ հանդիսատեսի ուշադրությունը շեղելով օծանելիքի սև շշից և գրավելով իր սեքսուալ մարմնով:
Ծաղիկներով լեցուն լողավազանում պառկած մոդելը ձեռքով ծածկել է կուրծքը՝ երկրպագուներին երևակայելու հնարավորություն տալով: Ընդ որում, լուսանկարներում հստակ երևում են բրիտանուհու մարզված բարեմասնությունները, ով հայտնի է իր խելագար արարքներով և խիտ հոնքերով: