ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը պահանջել է պատժել ամերիկացի լրագրող Ջեյմս Ֆոուլիի մահվան մեջ մեղավորներին: Այս մասին գրում է RIA Novosti-ն` վկայակոչելով ՄԱԿ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկին:
«Գլխավոր քարտուղարը վճռորոշ կերպով դատապարտում է լրագրող Ջեյսմ Ֆոուլիի սարսափեցնող սպանությունը, նողկալի հանցագործությունը, որը ցույց է տալիս, թե ինչպես «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկչությունը շարունակում է ճնշել Սիրիայի և Իրաքի ժողովուրդներին»,-հայտարարել է Դյուժարիկը:
«Այս և մյուս սարսափեցնող հանցագործություններում մեղավորները պետք է դատարանի առջև կանգնեն»,- ընդգծել է նա: