ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջորջ Բուշ-կրտսերը միացել է Ice Bucket Challenge ակցիային, որի մասնակիցներն իրենք իրենց վրա սառցե ջուր են լցնում, հաղորդում է NBC News-ը: Նա էստաֆետը ընդունել է իր դստեր՝ Ջեննի Բուշ Հագերի կողմից և փոխանցել այն ԱՄՆ-ի նախկին նախագահ Բիլլ Քլիթոնին: Ջրով դույլը Բուշ-կրտսերի գլխին շուռ է տվել նրա կինը՝ Լորա Բուշը:
Մինչև նրա վրա ջուր լցնելը Բուշ-կրտսերը հայտարարել է, որ չի ցանկանում դա անել, քանի որ դրանից հետո «բավարար նախագահական» տեսք չի ունենա, և որ իր համար ավել հեշտ է նվիրատվություն անել:
Թաց նախկին նախագահը էստաֆետը հանձնել է Բիլլ Քլինթոնին՝ այն նախկին նախագահի ծննդյան նվեր անվանելով (օգոստոսի 19):
Բարեգործական ֆլեշմոբը ուղղված է կողային ամիոտրոֆիկ սկլերոզ անվամբ հիվանդության վրա ուշադրությունը հրավիրելուն: