Իսպանական «Ռեալ Մադրիդ»-ի առաջատար ֆուտբոլիստներից երկուսը ՝ Սերխիո Ռամոսը և Քրիշտիանու Ռոնալդուն, խնդրանքով դիմել են ակումբի ղեկավարությանը:
Ինչպես հայտնում է Marca պարբերականը, Ռոնալդուն և Ռամոսը ակումբի նախագահ Պերեսին խնդրել են, որ նա չվաճառի Անխել դի Մարիայի տրանսֆերը: Աղբյուրը նշում է, որ հայտնի չէ, թե ինչ պատասխան է տվել Պերեսը «Ռեալ»-ի ֆուտբոլիստներին:
Նշենք, որ Անխել դի Մարիայի ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Յունայթեդ»-ը ՊՍԺ-ն: