Իսպանական «Վալենսիա»-ն ցանկանում է գնել «Մանչեսթեր Սիթի»-ի հարձակվող Ալվարո Նեգրեդոյի տրանսֆերը:
«Վալենսիա»-ն ցանկանում է ձեռք բերել մի խաղացողի, որը կհզորացնի թիմի հարձակման գիծը: Ռոբերտո Սոլդադոյի հեռանալուց հետո ակումբը չի կարողանում համարժեք փոխարինող գտնել նրան: Նշվում է, որ «Վալենսիա»-ն պատրաստ է տրանսֆերի իրականցման համար ծախսել 25-30 մլն եվրո:
Հիշեցնենք, որ Նեգրեդոն «Մանչեսթեր Սիթի»-ի կազմում հանդես է գալիս 2013 թվականից: