Իսլանդիայի իշխանությունները մարդկանց տարհանել են վտանգված գոտուց, կապված Բարդարբունգա հրաբխի ժայթքելու հետ: Նշվում է, որ այցելության համար փակ է Վաթնայոքյուդլ սառցաբեկորի հյուսիսային հատվածը, որի տակ գտնվում է հրաբուխը մինչև երկրի համար մեկ մայրուղին: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը:
Ընդգծվում է, որ որոշումն ընդունվել է ելնելով անվտանգության նկատառումներից և դեռևս հայտնի չէ, արդյոք, ժայթքում տեղի կունենա: