Twitter սոցցանցը արգելափակել է այն օգտատերերի օգտահաշիվները, ովքեր հրապարակել են ֆոտոլրագրող Ջեյմս Ֆոուլիի մահապատժի լուսանկարները հաղորդում է TechCrunch-ը:
Արգելափակումների մասին Twitter-ի ղեկավար Դիկ Կոստոլան չորեքշաբթի օրը գրել է իր միկրոբլոգում, այն բանից մի քանի րոպե անց, երբ այդ իրադարձութամբ տեսագրությունը հայտնվել էր համացանցում:
«Մենք ակտիվորեն սառեցրել և շարունակում ենք սառեցնել հաշիվները, որոնք կապ ունեն այդ պատկերի հետ»,- ընդգծել է նա: