Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյին 511 հազար գրիվնա կվերադարձնեն, որպես Դնեպրոպետրովսկում առգրավված բնակարանի փոխհատուցում` դատական գործընթացի ընթացքում: Նման որոշում է ընդունել Կիևի դատարանը, գրում է Korrespondent.net-ը:
«Տիմոշենկոյի հայցը հուլիսի 29-ին բավարարել է դատավոր Սերգեյ Վովկը: Նա հայտնի է այն բանով, որ 4 տարվա ազատազրկման է դատապարտել ՆԳՆ նախկին ղեկավար Յուրի Լուցենկոյին և 5 տարվա ազատազրկման դատապարտել մաքսային ծառայության նախկին (և ներկայիս) ղեկավար Անատոլի Մակարենկոյին»,- ասվում է հաղորդագրությունում: