Իտալական «Յուվենթուս»-ի գլխավոր տնօրեն Ջուզեպե Մարոտան նշել է, որ ակումբի երկու ֆուտբոլիստներ՝ Ջանլուիջի Բուֆոնը և Պոլ Պոգբան շուտով կերակարձգեն պայմանագրերի ժամկետը «Յուվենթուս»-ի հետ.
«Մենք անչափ շնորհակալ ենք Բուֆոնին այն ամենի համար, ինչ նա արել է: Նոր պայմանագրի կետերը արդեն քննարկվել են: Մենք կհանդիպենք նրա հետ ու կքննարկենք մնացած հարցերը այն ժամանակ, երբ նա ցանկանա: Նա կմնա «Յուվենթուս»-ում այնքան ժամանակ, որքան ցանկանա:
Ինչ վերաբերվում է Պոգբային, ապա պետք է նշեմ, որ մենք բանակցություններ ենք վարում նրա գործակալի հետ: Հույսով եմ, որ մոտ ապագայում Պոգբան կերկարաձգի պայմանագրի ժամկետը մեր ակումբի հետ»-, ասել է ՄարոտաՆ: