Գերմանական «Բավարիա»-ի պատվավոր նախագահ Ֆրանց Բեկենբաուերը իր կարծիքն է հայտնել Սամի Խեդիրայի «Բավարիա» տեղափոխության մասին.
«Խեդիրան իրեն լավ կդրսևորի ցանկացած թիմում: Նա, իրոք, համապատասխանում է «Բավարիա»-ին: Խեդիրան իր դիրքում շատ լավ կհամագործակցի Լամի և Շվայնշտայգերի հետ: Կարծում եմ, որ նրա տրանսֆերը իդեալական կլինի «Բավարիա»-ի համար»-, ասել է Բեկենբաուերը:
Հիշեցնենք, որ վերջերս խոսակցություններ էր գնում այն մասին, որ «Ռեալ»-ի կիսապաշտպան Սամի Խեդիրան կարող է լքել իր ակումբը: Նրա ծառայություններով հետաքրքրվում են «Արսենալ»-ը և «Բավարիա»-ն: