Եգիպտոսի առևտրի և արդյունաբերության նախկին նախարար Ռաշիդ Մուհամեդ Ռաշիդը Կահիրեի քրեական դատարանի կողմից 15 տարվա ազատազրկման է դատապարտվել կոռուպցիայի մեղադրանքով, հաղորդում է ITAR-TASS-ը:
Բացի այդ, նա պարտավոր է պետական գանձարանին 522 մլն եգիպտական ֆունտ (ավելի քան 73 մլն դոլար) վճարել, որպես խարդախությունների հետևանքով պետությանը հասցրած վնասի փոխհատուցում:
Նման դատավճիռ է սահմանվել նաև նրա դստեր նկատմամբ: Նա ևս մասնակից է եղել կեղծ ֆիրմայի միջոցով ապօրինի հարստացման գործին և ընկերության կեղծ բաժնետոմսերի թողարկմանը: