Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի հարձակվող Էդին Ջեկոն երկարաձգել է պայմանագրի ժամկետը «Մանչեսթեր Սիթի»-ի հետ:
Ինչպես հայտնում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը, Ջեկոն «Սիթի»-ում կմնա մինչև 2018 թվականը.
« «Մանչեսթեր Սիթի»-ում ինձ ամեն ինչ գոհացնում է: Սա իմ երկրորդ տունն է ու ես երկար չեմ մտածել նոր պայմանագիր կնքելու շուրջ: Այստեղ գալու առաջին օրվանից ես հասկացա, որ ցանկանում եմ երկար ժամանակ մնալ Անգլիայում: Չեմ կարծում, որ ինձ համար կա ավելի լավ ակումբ, քան «Մանչեսթեր Սիթի»-ն»-, ասել է Ջեկոն: