Ռուսաստանը, Իրանը և Եգիպտոսը ամենաակտիվն են քննադատում Վաշինգտոնին Ֆերգյուսոն քաղաքի իրադարձությունների համար: Այս մասին գրում է The New York Times-ը:
Նշվում է, որ Ֆերգյուսոնի իրադարձություններին մեծ ուշադրություն են դարձնում ոչ միայն ռուս քաղաքական գործիչները, այլև ռուսական ԶԼՄ-ները: Ֆերգյուսոնի իրադարձությունները ցնցել են արևմտյան այլ երկրներում բնակվող ամերիկացի թղթակիցներին և տեսաբաններին, ինչպես նաև բրիտանացի և գերմանացի թղթակիցներին: Սակայն, ԱՄՆ-ի գործողությունների հասցեին ամենամեծ քննադատությունը հնչում է այն երկրներից, որտեղ հարգում են ոստիկանությանը և չեն սիրում չհամաձայնողներին:
Խոսքը մասնավորապես վերաբերում է իրանական Press TV հեռուստաալիքով և Twitter-ի իր էջում Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Խամենեի հայտարարություններին: Պարբերականը նշում է, որ Եգիպտոսը և Չինաստանը ևս բացառություններ չեն եղել:
Հավելենք նաև, որ The Huffington Post պարբերականի բրիտանական տարբերակում նշվում է, որ Ֆերգյուսոնի իրադարձությունները ցնցել են Իրանը, Չինաստանը և Եգիպտոսը: