Friday, 29 03 2024
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը

«Սահմանի լարված իրավիճակը ընդգծեց քաղաքական ուժերի սնանկությունը»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Նախախորհրդարան»-ի անդամ Տիգրան Խզմալյանը:

Պարոն Խզմալան, հայ-ադրբեջանական լարված հարաբերությունները կարծես հանդարտվեցին Սոչիում տեղի ունեցած եռակողմ հանդիպումից հետո: Ի՞նչ եք կարծում, խաղաղությունը երկարատև կլինի:

-Ամեն անգամ, երբ այս կամ այն քաղաքական գործիչը՝ տվյալ դեպքում Վլադիմիր Պուտինը, որոշում է հագնել խաղաղապահի զգեստը, մեր տղաները շատ թանկ են վճարում դրա համար: Մենք թանկ ենք վճարում այդ ամբիցիաների համար, իսկ որ դա խաղ է՝ ակնհայտ է: Ոչ մի լարում, բախում չէր լինի, այդպիսի աննախադեպ բռնությունների պոռթկում չէր լինի, եթե հայտարարված չլիներ Սոչիի հանդիպումը: Այն ագռավները, որոնք ուզում են խաղաղության աղավնիներ թվալ, պետք է հասկանան, որ ժողովուրդն ի վերջո հասկանալու է, շատերն արդեն իսկ հասկացել են: Անձամբ ես շնորհակալության ոչ մի զգացում չեմ տածում այդ հանդիպման մասնակցիների նկատմամբ: Տվյալ դեպքում լուծվում էր, բայց բարեբախտաբար չլուծվեց բլորովին այլ նպատակ: Այդ խնդիր լուծողը՝ Վ․ Պուտինը, չհասավ իր նպատակին: Բանն այն է, որ ՌԴ-ն «լռված է» Ուկրաինայի և Արևմուտքի ճահճում, և այնտեղից դուրս գալու մարտավարությունը հուշում է, որ պետք է անել շեղող գործողություն, և դա արվեց Հարավային Կովկասում, Պուտինին շատ կարևոր էր աշխահին ներկայանալ խաղաղապահ և խաղաղասեր: Պետությունը, որն իրեն միջնորդ է հռչակել, չի վարանում կողմերից մեկին 3 միլիարդի զենք վաճառել, այդ զենքը բերվում է սահման, այդ զենքով սպանում են մեր տղաներին, հետո այդ նույն պետությունը կոկորդիլոսի արցունքներ թափելով հայտնում է, որ պետք է զսպել կրքերը և զենքը չպետք է կրակի, բայց այդ զենքը նախևառաջ չպետք է վաճառել:

Այս ընթացքում Հայաստանի քաղաքական և քաղաքացիական դաշտում կոնսոլիդացիա տեղի ունեցավ հանուն հայրենիքի անվտանգության, հանուն Ղարաբաղի: Ինչպես այս ընթացքում «օգտագործվեցին» ոչ իշխանական ուժերը, նրանք վարչապետի հետ ուղղաթիռով Ղարաբաղ մեկնեցին, արդյո՞ք Ղարաբաղի անվտանգության հարցը մեջբերելը լավ պատրվակ չի լինի հետագայում, որ հայտարարեն, թե հարմար չէ իշխանությունների դեմ դուրս գալ՝ կա անվտանգության, Ղարաբաղի հարց:

Բոլոր իրադրություններում, քաղաքականությամբ զբաղվող մարդիկ փորձելու են շահել իրենց հասանելիքը և՛ պատերազմի, և՛ խաղաղության օրոք: Կօգտվե՞նք մենք առաջացած ժամանակավոր կոնսենսուսից՝ ո՛չ: Պատճառը պարզ է. Հայաստանին այսօր սպառնում է ոչ թե Ադրբեջանը, ոչ այնքան Ռուսաստանը, առավել ևս Թուրքիան՝ Հայաստանին սպառնում է տնտեսական և սոցիալական անարդար համակարգը: Ամեն օր, որ մեր երկիրն ապրում է այս համակարգում, մեզ ջլատում է որպես պետականություն: Այն համերաշխության ալիքը, որ տեսանք, ոչ թե քաղաքական էր, այլ մեր բոլորիս և բանակի համերաշխությունն էր: Դա ոչ թե իշխանությունների և հասարակության միջև համերաշխություն էր, այլ համերաշխություն էր բանակի և հասարակության միջև: Հայաստանում գործող իշխանությունն ընկալվում է բանակը. ո՛չ վարչապետը, ո՛չ նախագահը, որը երկարատև հանգստի է, ոչ էլ առավել ևս՝ ԱԺ-ի ծաղրածուները, ոչ էլ ոստիկանության հրեշտակներն ու սատանաները:

Տվյալ իրավիճակը ընդգծեց քաղաքական ուժերի սնանկությունը, ընդ որում՝ որքն էլ տխուր է, նաև ընդդիմության:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ մեր տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում