Իտալական նոր գերմեքենան սեփական անհատական անունը կունենա և կթողարկվի սահմանափակ՝ 458 օրինակով:
4WheelsNews պարբերականի տվյալներով՝ Ferrari-ի նոր մոդելը պաշտոնապես կներկայացվի Կալիֆոռնիայի ավանդական «Էլեգանտության մրցույթին»: Անվանման մասին տեղեկատվությունը դեռ չի հաստատվել, սակայն, լուրերի համաձայն, Ferrari-ն որոշել է նոր անուն ընտրել՝ չնայած, որ նորույթը 458 Speciale մոդելի բաց տարբերակն է:
Գերմեքենայի համար նոր անիվային սկավառակներ, սպորտային նստատեղեր, շարժիչն աչքից հեռու տեղեդրված կլինի:
Նոր Ferrari-ն պետք է ընկերության ամենաարագ բաց մոդելը դառնա և այդ կարգավիճակը կպահպանի մինչև La Ferrari Spider հիպերմեքենայի թողարկումը: Շարժիչը կպահպանի 458 Speciale ցուցանիշները՝ 4,5-լիտրանոց V8, 605 ձիաուժ հզորությամբ: 100կմ/ժ կարագացնի 3 վայրկյանում, իսկ 0-200կմ/ժ-ը կարագացնի 9,1 վայրկյանում: Առավելագույն արագությունը 325կմ/ժ կկազմի: