Հոլանդիայի ազգային հավաքականի և «Վիլյառեալ»-ի կիսապաշտպան Ջոնատան դե Գուզմանը տեղափոխվել է իտալական «Նապոլի»: Այս մասին հայտնում է իտալական ակումբի պաշտոնական կայքը:
Այսօր՝ օգոստոսի 20-ին, 26-ամյա ֆուտբոլիստը բուժզննում է անցել «Նապոլի»-ում ու պայմանագիր ստորագրել ակումբի հետ: Տրանսֆերի արժեքը կազմել է 7 մլն եվրո: Այլ մանրամասներ չեն նշվում:
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանը դե Գուզմանը վարձավճարով անցկացրել է անգլիական «Սուոնսի»-ում: