Իրանի խորհրդարանն աշխատանքից հեռացրել է գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիայի նախարար Ռեզա Ֆարաջի-Դանին: Այս մասին գրում է BBC-ն:
Խորհրդարանում տեղի ունեցած քվեարկության արդյունքում` 145 օրենսդիրներ դեմ են արտահայտվել Ֆարաջի Դանի` նախարարի պաշտոնում մնալուն, 110-ը` կողմ, ևս 115 պատգամավոր ձեռնպահ են մնացել:
Նախարարի ընդդիմադիրները նրան մեղադրել են «ակադեմիական միջավայրը քաղաքականացնելու», ինչպես նաև արևմտամետ քաղաքականության մեջ: