Իտալիայի պաշտպանության նախարար Ռոբերտա Պինոտին հայտարարել է «Իսլամական պետություն» խմբավորման դեմ մարտնչող Իրաքի քրդերին զենք ուղարկելու Իտալիայի պատրաստակամության մասին: Այս մասին գրում է BBC-ն:
Պինոտիի խոսքերով` Իտալիան քրդերին թեթև զենքեր և հանդերձանք կարող է ուղարկել:
Ելույթ ունենալով իր երկրի խորհրդարանում` նա նաև նշել է երկրների միջև կոորդինացման անհրաժեշտությունը, որպեսզի խուսափեն մեծ քանակությամբ միևնույն զինատեսակի ուղարկելուց:
Նա նաև ընդգծել է ստուգումներ կազմակերպելու անհրաժեշտությունը, որպեսզի օգնությունը տրվի Իրաքի իշխանություններին, ոչ թե կեղծ անձանց, իսկ զենքերն օգտագործվեն բացառապես ինքնապաշտպանության նպատակներով: